2023 թվականի հունիսի 1-ից Վրաստանում ուժի մեջ կմտնի կանոնակարգում, որը գործատուին կպարտադրի բեռների տեղափոխման համար տարբեր տեխնիկական հնարավորությունների օգտագործմամբ, առավելագույնս պաշտպանել աշխատողին ծանր բեռներ ձեռքով տեղափոխելուց։ Այնտեղ, որտեղ դա անհնար է, գործատուն տարբեր ճանապարհներով պետք է ապահովի այն ռիսկների նվազեցումը, որի հետևանքով ծանր բեռների ձեռքով բարձրացումը կվնասի աշխատողի մեջքը։
Այս կանոնակարգի նպատակն է, առավելագույնս պահպանել աշխատողների անվտանգությունն ու առողջությունը։ Նոր կանոնակարգի իրականացումը կվերահսկի Աշխատանքային տեսչությունը։
Գործատուն պարտավոր է ձեռնարկել համապատասխան կազմակերպչական միջոցառումներ կամ օգտագործել համապատասխան միջոցներ, հատկապես մեխանիկական սարքեր՝ աշխատողների և այլ անձանց կողմից աշխատավայրում բեռները ձեռքով բարձրացնելու անհրաժեշտությունը կանխելու համար: