Նոյեմբերի 11-ին «Ջավախք» հայրենակցական միությունը ՀՀ ՊՆ-ի հետ համատեղ Երևանում կազմակերպել էր հուշ-երեկո, նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված կապիտան, արմատներով ջավախքցի Արմենակ Ուրֆանյանին:

urfanyan

Ամիսներ առաջ՝ 2016 թվականի ապրիլին, արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով տեղի ունեցած ռազմական գործողությունները խլեցին մի քանի տասնյակ մարդկանց կյանքը: Արմենակ Ուրֆանյանը նրանցից մեկն էր, ում մոր հոգու ցավը երբեք չի մարի:


Ջուլիետա Տոնականյան