Վրաստանի ֆինանսների նախարարության Քննչական ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական և քննչական գործողությունների արդյունքում մեկ անձ ենթարկվել է պատասխանատվության՝ կեղծ հարկային փաստաթղթերի պատրաստման և օգտագործման միջոցով պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու համար։
Տեղեկությունը տարածում է ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։
Հանցագործությունը նախատեսում է ազատազրկում՝ 7-ից 10 տարի ժամկետով։
«Քննությամբ պարզվել է, որ դեկրետային արձակուրդում գտնվող քաղաքացիներին տրամադրված դրամական օգնությունը խարդախությամբ ստանալու նպատակով՝ ամբաստանյալները 2021-2022 թվականներին կանխամտածված սխեմայով հանցավոր գործարքի մեջ են մտել հղիների հետ և իր կողմից ֆիկտիվ վերահսկվող ձեռնարկություններում գրանցել են նրանց, ապա ներկայացրել կեղծ փաստաթղթեր, որպեսզի ձեռնարկություններում զբաղված 237 անձինք ստանան հղիների համար նախատեսված միանվագ դրամական օգնություն պետական բյուջեից՝ ընդհանուր 237 000 լարի։ Նշված գումարը բաշխվել է մեղադրյալների և հղիների միջև։
Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ այս հանցավոր արարքի մեջ ներգրավված այլ անձանց բացահայտելու ուղղությամբ։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ 210-րդ և 180-րդ հոդվածներով, որոնք որպես պատիժ նախատեսում են ազատազրկում՝ 7-ից 10 տարի ժամկետով»,- ասվում է հաղորդագրությունում։