Այսօր՝ մայիսի 2-ին, ժամը 15։00-ի սահմաներում Սուլդա գյուղի շրջադարձի մոտ կողաշրջվել է թուրքական պետհամարանիշներով բեռնատար։ Վթարի հետևանքով տուժածներ չկան։
Վթարի հետևանքով ճանապարհը դժվարանացանելի չէ։ Ըստ ականատեսների՝ բեռնատարը բարձր արագության պատճառով չի կարողացել շրջադարձ կատարել և կողաշրջվել է։
Հարկ է նշել, որ 2022 թվականի հունիսի 11-ին, ժամը 10:00-ի սահմաններում Սուլդա գյուղում միջազգային բեռներ փոխադրող բեռնատարը վրաերթի էր ենթարկել 7-ամյա աղջկա: Այդ վթարը նույնպես եղել էր բեռնատարի բարձր արագության պատճառով։
Սուլդայում բեռնատարը վրաերթի է ենթարկել երեխայի