Տնտեսություն 28 Ապրիլի, 2023 • Առաջին եռամսյակում զբոսաշրջությունից ստացված եկամուտն աճել է 102%-ով

Զբոսաշրջության ազգային վարչությունը հրապարակում է հունվար-մարտ ամիսների եկամուտների մասին տվյալները։

Համաձայն Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության տվյալների՝ այս տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջությունից ստացված եկամուտը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 102 տոկոսով և հասել 795 մլն ԱՄՆ դոլարի։

«2023 թվականի առաջին եռամսյակում զբոսաշրջությունից ստացված եկամուտը 37,5 տոկոսով գերազանցել է նաև նախահամաճարակային՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Զբոսաշրջությունից ստացված եկամուտը 2023 թվականի առաջին եռամսյակում աճել է Եվրամիության երկրների, Թուրքիայի, Իսրայելի, Հայաստանի զբոսաշրջիկների այցերի հաշվին», — ասվում է Զբոսաշրջության ազգային վարչության տեղեկատվության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝