«Քաղաք քաղաքի մեջ» վավերագրական ֆիլմը բացահայտում է ենթակառուցվածքի իմաստը, որն ունի քաղաքական երանգավորում։ Մասնավորապես, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը ֆիլմում դիտարկվել է ոչ միայն մարդկանց և ապրանքների փոխադրման միջոց, այլ նաև որպես այլ երկրների աշխարհաքաղաքական սաբոտաժի և սոցիալական մեկուսացման քաղաքական գործիք։

2022 թվականին Ախալքալաքում սկսեցին նկարահանել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու մասին վավերագրական ֆիլմ։ Այս նախագիծը պետք է լիներ տարածաշրջանային նշանակության երկաթուղու մասին պատմող վավերագրական ֆիլմի մի մասը։ ԲԹԿ-ի մի մասը ոչ միայն ֆիլմի մի հատված էր, այլ նաև քաղաքականապես հետաքրքիր նախագիծ: Ֆիլմի հեղինակների կարծիքով՝ նախագիծը փոխում է Վրաստանի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները ու քաղաքական պայմանները։ Թեպետ արդյունքում ֆիլմը փոխակերպվեց՝ կապված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի հետ, և ստացվեց ավելին, քան պարզապես Հարավային Կովկասի երկաթուղու մասին պատմող ֆիլմ։

«Ֆիլմից հիմնականում կարելի է եզրակացնել, որ ենթակառուցվածքները, և հատկապես երկաթուղիները, ավելին են, քան պարզապես ապրանքների և մարդկանց փոխադրամիջոց: Ինչպես տեսնում ենք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու օրինակով, դրանք քաղաքական մեքենաներ են, որոնք հաճախ իրենց հիմքում ունեն տարածքային հակամարտություններ, որոնք շոշափելի են դարձնում սահմանները և օգտագործում են աշխարհաքաղաքական սաբոտաժի և սոցիալական մեկուսացման համար»,- ասում է ֆիլմի հեղինակ Թեկլա Ասլանիշվիլին:

Ֆիլմը սկսվում է Թբիլիսիի երկաթուղում արված կադրերով և հեղինակի խոսքերով այն մասին, որ դրանում կան երկաթուղու հետ առնչվող մարդկանց պատմություններ։ Կյանքը բացահայտվում է Թբիլիսիով ընթացող գնացքների կադրերում կյանքին հատուկ պարզ երկխոսություններում: Դրանից հետո կտրուկ սկսվում են լեռնային լանդշաֆտները, ճանապարհներ, որոնք տանում են դեպի Ջավախք, որտեղ գտնվում է ԲԹԿ երկաթուղու նախագծի հիմնական վրացական մասը։ Այս երկաթուղու կարևորության մասին պատմում է ֆիլմի հերոսներից մեկը՝ հետազոտող, ով ներգրավված է եղել այս նախագծում։ Դրանից հետո մեկ այլ հերոս՝ Էմիլը խոսում է Հայաստանի մեկուսացման մասին՝ Արցախյան առաջին պատերազմից հետո։ Նա պատմում է Հայաստանի փակ սահմանների մասին ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ։

Մեկ այլ հերոս՝ Մարտինը, ով Հայաստանից է, պատմում է այն ժամանակների մասին, երբ Հայաստանի և Թուրքիայի երկաթուղայինները հանդիպում էին ու շփվում, աշխատում միասին։ Մինչև այն պահը, երբ Թուրքիայի ղեկավարությունը նամակ ուղարկեց ու փակեց սահմանները, որոնք արդեն 28 տարի է փակ են մնում։

Ֆիլմը պատմում է և՛ տրանսպորտային միջանցքով Հայաստանի մեկուսացման, և՛ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական ճյուղավորման մասին։ Հայաստանը հայտնվեց մեկ ընդհանուր շղթայում՝ Իրանի և Ռուսաստանի հետ, իսկ Վրաստանը՝ մեկ այլ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որոնցում իր դերակատարումն է ունեցել Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն։ Ադրբեջանի հետ բարենպաստ հարաբերությունների համատեքստում ենթադրվում էր, որ երկաթուղին անցնելու է հայաբնակ Ջավախքով։ Այս նախագծից բոլորն ակնկալում էին լավ ենթակառուցվածք, մարդկանց տեղաշարժ և ֆունկցիոնալություն, Ասիայի և Եվրոպայի միջև կապ, բայց արդյունքում այս ամենն այդպես էլ չստացվեց։ Ֆիլմում խոսվում է այն օգուտների մասին, որոնք պետք է ստանար մարզը՝ զարգացած ենթակառուցվածքների և աշխատատեղերի ստեղծման տեսքով։ Արդյունքում սպասելիքները չարդարացան։ Ֆիլմում բացակայում են ադրբեջանական և թուրքական տեսակետները նման կարևոր նախագծի վերաբերյալ, ինչպես ասում էին այդ երկրների պաշտոնատար անձինք:

«Ես ֆիլմը նկարահանել եմ համավարակի ժամանակ, և այն ժամանակ Ադրբեջանի սահմանները փակ էին Վրաստանի քաղաքացիների համար։ Թեև ես դիմեցի հատուկ թույլտվություն ստանալու՝ կոնկրետ վայրեր նկարահանելու և Ադրբեջանի երկաթուղու ներկայացուցիչների հետ հարցազրույցներ անելու համար, բայց ինձ չհաջողվեց: Թուրքական երկաթուղին նույնպես չի արձագանքել նկարահանումների ու հարցազրույցների իմ բազմաթիվ խնդրանքներին։ Ցավոք սրտի, դա նշանակում է, որ ֆիլմում չեն ցուցադրվում ենթակառուցվածքների զարգացման առաջին հեռանկարներն Ադրբեջանից և Թուրքիայից, և այդ երկրներից երկաթուղայինի աշխատողներ չկան։ Անգամ վրացական կողմը, այդ թվում՝ իշխանությունները և ԲԹԿ գծի ներկայացուցիչները, հետևողական չէին իրենց համագործակցության մեջ։ Այնուամենայնիվ, ես և իմ գործընկեր Էվելինա Գամբինոն հարցազրույց վերցրեցինք միջազգային հետազոտողներից, ովքեր աշխատում էին ԲԹԿ գծի այս կողմերում: Սա թույլ տվեց մեզ տեղեկացված մնալ վերջին զարգացումներից, որոնցից մի քանիսը ներառված են ֆիլմում: Ընդհանրապես, տարածաշրջանում երկաթուղային ցանցերի փոխկապակցված և քաղաքականապես բարդ բնույթի պատճառով, հատկապես Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո, բոլոր կողմերը, ներառյալ Հայաստանը, զգուշավոր են, թե ինչպես են նրանք դա քննարկում և ինչն են թույլ տալիս փաստաթղթավորել», – ասում է ֆիլմի հեղինակը:

Ֆիլմը պատմում է հայկական երկաթուղու մասին, որտեղից էլ պարզ է դառնում, թե ինչու է ֆիլմը կոչվում «Քաղաք քաղաքի մեջ»։ Ժամանակին երկաթուղիներն ունեին իրենց ենթակառուցվածքները, սեփական կոմունիկացիաները, շինարարական կազմակերպությունը, սեփական հեռախոսահամարները, դատախազությունը, ոստիկանությունը, մանկապարտեզները, որոշ մարզերում կային նաև դպրոցներ, հիվանդանոցներ, խանութներ և այլն։

«Խորհրդային Միության տարիներին երկաթուղային ցանցն ուներ իր հեռախոսային կոդերը, ոստիկանությունը, ընդհանուր տեխնիկական լեզուն, դպրոցները և այլն, որոնք օգնում էին տարբեր խորհրդային հանրապետությունների և նույնիսկ Թուրքիայի երկաթուղայիններին հաստատել ամուր բարեկամություն, որը շարունակվում է մինչ օրս: Այսպիսով, չնայած երկաթուղիները հաճախ կառուցվում են բռնության հողի վրա, դրանք պատմականորեն ապահովում են տեխնիկական և սոցիալական հիմքը այլ, ենթակառուցվածքային գիտակցություն կառուցելու համար: Դա հիմք է հանդիսանում նրանց մոտ ապրող և աշխատող մարդկանց միջև համերաշխության ակտերի և բարության համար: Ֆիլմում անդրադարձ է կատարվում այս պատմություններին այն մասին, թե ինչպես են այդ մարդիկ կանգնում պետությունների բռնի քաղաքականության դեմ և յուրովի են հասկանում ենթակառուցվածքները պատմության ողջ ընթացքում, մինչև այսօր»,- ասում է Թեկլան:

Ֆիլմն արտացոլում է Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները Հայաստանի համար դժվարին ժամանակներում՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, երբ Հայաստանը ստացավ Վրաստանից առաջին և զգալի օգնությունը։

Անցնելով դեպի իրականություն և Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև պատերազմի պատճառով լոգիստիկ խնդիրներին՝ ֆիլմը ցույց է տալիս կիլոմետրանոց խցանումները Վրաստանի բոլոր սահմանակետերում, որոնց միջով անցնում են ողջ բեռները, որոնք ժամանակին անցնում էին Ուկրաինայի սահմաններով։

«Այո: Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո մեծ փոփոխություններ սկսեցին տեղի ունենալ մատակարարման շղթաներում, քանի որ շատ լոգիստիկ ընկերություններ չցանկացան օգտագործել Ռուսաստանի տարածքով իրենց ապրանքները Չինաստանից Եվրոպա տեղափոխելու համար: Այսպիսով, դա հանգեցրեց բեռնահոսքերի տեղաշարժին դեպի միջին միջանցք, ինչը հատուկ նշանակություն տվեց ԲԹԿ երկաթգծին։ Երկաթուղու գծերի կողքին մենք տեսնում էինք բեռնատարների վարորդների հերթերը, որոնք օրերով սպասում էին սահմանը հատելու նպատակով։ Ուստի որոշեցինք փոխել մեր աշխատանքային գրաֆիկը և հետևել զարգացումներին։ Եվ ես կարծում եմ, որ դա ճիշտ որոշում էր, մանավանդ, որ այս պատերազմից հետո մենք կրկին ականատես եղանք երկաթուղայինների միջև համերաշխության ակցիաներին, որոնք ես արդեն քիչ առաջ նշեցի, և մեզ համար կարևոր էր այս պատմությունները ինտեգրել մեր պատմվածքին», – ասում է Թեկլա Ասլանիշվիլին:

Ֆիլմի վերջում Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները բարևներ փոխանցեցին միմյանց և շնորհակալություն հայտնեցին յուրաքանչյուր երկրի պատմության ամենասարսափելի ժամանակափուլերում օգնության համար: Եվ այս ամենը Ջավախքի չքնաղ բնության ներքո։

Կարդացեք նաև՝
ԲԹԿ-ի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվում