Այսօր` ապրիլի 9-ին, Մերենիա գյուղում ֆուտբոլային առաջնության եզրափակիչով նշեցին վերանորոգված մարզադաշտի բացումը։ Այն վերանորոգվել է Պապոյան եղբայրների բարերարությամբ:
Այսօր Մերենիայում սովորականից ավելի մարդաշտ էր ու աշխույժ, գյուղում նոր մարզադաշտի բացումն են տոնում: Հավաքվել են մարդիկ Մերենիայից և հարևան գյուղերից: Միջոցառմանը հրավիրված էին երգիչներ Հայաստանից և «Ջավախք» ազգագրական երգի պարի անսամբլը:
Բարերարների նպատակը մեկն է՝ զարգացնել գյուղը և երիտասարդների համար զբաղմունքի վայր ստեղծել:
«Քանի որ գյուղի մարզադաշտը լավ վիճակում չէր, իսկ գյուղի երիտասարդները սիրում են ֆուտբոլ խաղալ, և դա նրանց համար լավագույն զբաղմունքն է, որոշեցինք վերանորոգել մարզադաշտը: Այսօր տեղի ունեցավ մարզադաշտի բացումը, մինչ այդ տարբեր թիմերի միջև խաղերն էր ընթանում», – ասաց եղբայրներից կրտսերը՝ Գիորգի Պապոյանը:
Պապոյանները գյուղի թիմին նաև մարզական հագուստ են նվիրել:
Մարզադաշտի վերանորոգումից հետո գյուղում անցկացվել է ֆուտբոլի բաց առաջնություն, որին մասնակցել են 38 թիմ տարբեր գյուղերից։ Այսօր անցկացվեց եզրափակիչ փուլը և հաղթողների պաշտոնական և տոնական պարգևատրումը։ Պատվավոր առաջին հորիզոնականը գրավել է Մուրջախեթ գյուղի թիմը, երկրորդ տեղում է Գումբուրդոյի թիմը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրին տան տերերը՝ Մերենիայի թիմը:
Պապոյան եղբայրներն ապրում են և իրենց գործունեությունը ծավալում են Ռուսաստանի Դաշնությունում, սակայն, ինչպես իրենք
են ասում՝ հայրենի գյուղն առաջնային տեղում է: