Վրաստանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է վիճակագրություն, որի համաձայն՝ անցյալ ամիս Վրաստանի պետական արտաքին պարտքը կազմել է 8,26 մլրդ դոլար, ինչը 130 մլն դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սակայն դոլարի և եվրոյի նկատմամբ լարիի ամրապնդման պատճառով, ազգային արժույթով արտահայտված պարտքի չափը կազմում է 21,7 մլրդ լարի:
Վրաստանն ամենաշատ պարտք է Ասիական զարգացման բանկին: Վարկի գումարը կազմում է 2,06 միլիարդ դոլլար, որը երկիրը վերցրել է խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար: Մեր երկիրը Համաշխարհային բանկին պարտք է 1,97 մլրդ դոլլար, որից ստացած վարկերը նույնպես հիմնականում օգտագործվում են ենթակառուցվածքային նախագծերի համար: Եվրոպական ներդրումային բանկը երրորդ տեղում է, որին Վրաստանը պարտք է 909 միլիոն դոլլար։ Նշված բանկերին հաջորդում են Ֆրանսիան և Գերմանիան, որոնց Վրաստանը պարտք է 600-750 միլիոն դոլլար:
Վրաստանը պարտք է նաև իր բոլոր հարևաներին: Ռուսաստանին Վրաստանի պարտքը կազմում է 22 միլիոն դոլլար, որին հաջորդում է Թուրքիան՝ 6 միլիոն դոլլար, իսկ Հայսատանին և Ադրբեջանին պարտք է 3 միլիոն դոլլար: Մեր երկիրը պարտք է նաև Իրանին: