Այսօր Ախալքալաքում, Վրաստանի Հանրային պաշտպանի գրասենյակում տեղի է ունեցել հանրային քննարկում «Արդարադատության հասանելիությունը երեխաների համար» թեմայով:

Թե միջազգային, և թե տեղի օրենքները ապահովում են երեխաների իրավունքները այդ թվում, դա վերաբերում է նաև երեխաներին, ովքեր հանցագործություն են գործել, կամ էլ հանցագործության զոհեր են և ընդհանրապես, ովքեր գործ են ունեցել արդարադատության համակարգի հետ:

Ինչպես կարող են երեխաները պաշտպանել իրենք իրենց բռնությունից կամ այլ տեսակի մարդու իրավունքների խախտումներից, և ինչ կանոններ և գործիքներ են առկա այս հարցում, այդ մասին խոսվեց այսօր կայացած ոչ պետական կազմակերպության «Խոցելի խմբերի վերականգնման նախաձեռնություն» կողմից կազմակերպված հանրային քննարկման ժամանակ:

Միջոցառման աջակիցներն են Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ): Նախագիծն իրականացվում է Սամցխե-Ջավախքում, Քվեմո-Քարթլիում, Աջարիայում, Կախեթում, Իմերեթիում, Շիդա Քարթլիում և Սամեգրելոյում:

Նախագծի նպատակն է բացահայտել երեխաների իրավունքների ուղղությամբ խնդիրները թվարկված տարածաշրջաններում, որտեղ ոչ պետական կազմակերպության ներկայացուցիչները հանդիպում են երեխաների իրավունքների պաշտպան կազմակերպությունների հետ: Քննարկման ընթացքում ներկայացվել են Վրաստանի բոլոր օրենքները, որոնք վերաբերում են երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև միջազգային և Եվրոպական կոնվենցիաները, որոնք ստորագրել է Վրաստանը այս ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երեխայի հետաքրքրությունները, խտրականության տեսակները, ինչպես նաև երեխաների պաշտպանության իրավունքները դատարանում, լինի դա որպես՝ վկա թե դատապարտյալ, ինչպես նաև ընտանեկան և դպրոցում բռնության մասին: Տատա Քելբաքիանին «Խոցելի խմբերի վերականգնման նախաձեռնություն» ոչ պետական կազմակերպության ղեկավարը, պատմեց տարբեր տարածաշրջաններում երեխաների իրավունքների իրավիճակի վերաբերյալ, բացատրելով, որ ամեն տարածաշրջանում երեխաների նկատմամբ իրավախախտումները որքան որ նման են, այդքան էլ անհատական ​​բնույթ կրում:

Վրաստանի Հանրային պաշտպանի ներկայացուցիչը Սամցխե-Ջավախեթում՝ Սալոմե Քուջանիշվիլին ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանի Երեխաների իրավունքների բաժնի գրասենյակի աշխատանքը: Ինչպես նաև խոսեց Ջավախքում քաղաքացիական կրթության որակի մասին: Ըստ հարցման արդյունքների կգրվի ամփոփիչ փաստաթուղթ և առաջարկություններ, որոնք կփոխանցվեն ՅՈւՆԻՍԵՖ-ին:

Քրիստինե Մարաբյան