Երեխայի ագրեսիվ վարքը անխուսափելի երևույթ է, որը դրսևորվում է նաև շատ փոքր տարիքում: Բնականաբար, առաջին բանը, որ փորձում են անել ագրեսիվ վարք ունեցող երեխայի ծնողները՝ նրանց այդպիսի վարքագծից ազատելն է: Ագրեսիվ վարքագիծ երեխաները կարող են դրսևորել ոչ միայն տանը, ծնողների մոտ, այլև մանկապարտեզում, դպրոցում և անգամ իրենց հասակակիցների հետ խաղի ժամանակ։
Ինչպե՞ս վարվել նմանատիպ դեպքերում, ի՞նչ անել, որ երեխան շուտ հանգստանա, այս և այլ հարցերի մասին խոսում է հոգեբան Ալա Ավետիսովան։
Մասնագետի խնդրանք-հորդորն է՝ խոսել և բացատրել երեխաներին ամեն բան, չմտածելով, որ նա փոքր է և չի կարող ընկալել ծնողի ասածները: