Ինչպես հայտնում են Ախալքալաքի քաղաքապետարանից մունիցիպալիտետում փակ են Ալաստան, Կոկիո և Բեժանո գյուղեր տանող ճանապարհները։

Այս պահին ձնամաքրման աշխատանքներ են տարվում Ալաստանի ճանապարհին, այնուհետև աշխատանքները կշարունակվեն Կոկիո գյուղի ճանապարհը մաքրելու ուղղությամբ։

Զուգահեռ ձյուն մաքրող մեկ այլ մեքենա էլ աշխատում է Բեժանո գյուղի ճանապարհը բացելու ուղղությամբ։

JNEWS-ը տեղեկություն ստացավ, որ այս պահին փակ է նաեւ Խավեթի ճանապարհը, սակայն քաղաքապետարանից հայտնում են, որ Խավեթից դեռ զանգ չեն ստացել, բայց ճանապարհը աղբով մշակող տեխնիկան արդեն իսկ ուղարկել են այս ուղղությամբ։

Շրջանի մյուս գյուղերից քաղաքապետարան դեռ զանգ չեն ստացել։