Տարեսկզբին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի՝ հունվարի 1-ից Վրաստանում յուրաքանչյուր երրորդ և հաջորդ նորածիններին տրամադրվում է 1000 լարիի չափով միանվագ օգնություն: Սակայն Առողջապահության նախարարությունից JNEWS-ին հայտնեցին, որ օրենքը չի հաստատվել:
Երկրի վարչապետի հայտարարությունը տարածվեց լրատվամիցողներով, սոցիալական կայքերով, հայտարարվեց նաև հեռուսատատեսությամբ: Ախալքալաքի շրջանի բնակիչները տեղեկանալով վարաչպետի հայտարարության մասին դիմում են Ախալքալաքի սոցիալական ծառայությանը, որտեղից մարդկանց ասում են, որ նման օրենք դեռ չկա:
Տարածված տեղեկությունը JNEWS-ը փորձեց պարզաբանել Վրաստանի առողջապահության նախարարությունից, որտեղից պատասխանեցին.
«Դա վարչապետի նախաձեռնությունն է, որը նա արդեն հայտարարել է, բայց դեռ հրամանը չկա, թե ե՞րբ այն կմտնի ուժի մեջ, կոնկրետ չենք կարող ասել»: