Եվրոպա, եվրոպական ուղի, մենք հաճախ հեռուստատեսությամբ և քաղաքական գործիչներից լսում ենք, որ Վրաստանը ընտրել է զարգացման եվրոպական ճանապարհը: jnews.ge-ն որոշել է տեսնել, և ցույց տալ, ինչ ճանապարհ է մեզ սպասվում անցնել, հասնելու համար եվրոպական զարգացմանը:
Կաստիլիոն Ֆիբոչե՝ գյուղ Արեցցո նահանգում, կենտրոնական Իտալիա:
Տուրցխ՝ գյուղ Ախալքալաքի շրջանում, Հարավային Վրաստան:
Կաստիլիոն Ֆիբոչե – ճանապարհներ:
Տուրցխ – ճանապարհներ:
Կաստիլիոն Ֆիբոչե – Վարչական շինություն, այստեղ է գտնվում` բուժկետը, ճանապարհորդական տոմսերի տոմսարկղը, կոմունալ ծառայությունների և այցելուների կենտրոնը: Հետո, ոստիկանական բաժանմունք:
Տուրցխ – չգործող բուժկետ և պաստառներով փակված գյուղապետարանի կիսաքանդ շենք:
Կաստիլիոն Ֆիբոչե – աշխատանքից հետո, գյուղացիները կարող են հավաքվել բարում, գյուղի կենտրոնում և ըմպել մի բաժակ գարեջուր:
Տուրցխ – գյուղացիները միասին հավաքվում են միայն հարսանիքների, հուղարկավորությունների, և մի շարք այլ ավանդական միջոցառումների ժամանակ:
Կաստիլիոն Ֆիբոչե – գինեգործություն, գործընթացը մեքենայացված է, ձեռքով արվում է պարզապես հաճույքի համար:
Տուրցխ – կարտոֆիլագործություն և անասնապահություն, սարքավորումներ կան, բայց դեռ գյուղացիները մեծամասյամբ աշխատում են ձեռքով:
Կաստիլիոն Ֆիբոչե – տներ:
Տուրցխ – տներ: Գյուղում չկա խմելու ջուր:
Կաստիլիոն Ֆիբոչե – յուրաքանչյուր կիրակի ժողովուրդը հավաքվում է եկեղեցում:
Տուրցխ – երբ գյուղացիների մեծամասնությունը հավաքվում է տարեց համագյուղացու մահվանից 40 օր անց:
Կաստիլիոն Ֆիբոչե – աղբը հավաքում են բեռնարկղերում, թուղթն առանձին, իսկ պլաստմասե և օրգանական իրերը առանձին:
Տուրցխ – աղբը լիկվիդացվում է տարբեր ձևերով, վառում են կամ նետում ճանապարհի երկայնքով:
Քրիստինե Մարաբյան