Ձյունն ու քամին դարձել են բազմաթիվ գյուղական ճանապարհների փակման պատճառ, տեխնիկան աշխատում է մի քանի ուղղություններով, որպեսզի ճանապարհներն անցանելի դառնան:
Ախալքալաքի քաղաքապետարանից հայտնում են, որ այս պահին աշխատանքներ են տարվում Չամդուրա, Բուղաշեն, Մոդեգամ գյուղերի ուղղությամբ։ Անհրաժեշտություն կա նաև մաքրելու ճանապարհները հետևյալ ուղղություններով՝ Օլավերդ, Մերենիա, Մեծ և Փոքր Սամսար։ Այս ուղղություններով ճանապարհները դժվարանցանելի են մարդատար ավտոմեքենաների համար, սակայն այս գյուղեր հնարավոր է հասնել արտաճանապարհային մեքենաներով։ Նույն իրավիճակն է Չունչխա և Պտենա գյուղերի ճանապարհներին:
Անանցանելիության մասին քաղաքապետարանն առայժմ ահազանգեր է ստացել միայն վերը նշված գյուղերից: