Այսօր աբխազերենի միջազգային օրն է: Այս առիթով, Վրաստանի նախագահը շնորհավորել է աբխազ ժողովրդին:

«Ես շնորհավորում եմ մեր աբխազ հայրենակիցներին և վրաց հասարակությանը աբխազերենի օրվա կապակցությամբ: Աբխազական մշակույթը և ինքնությունը մեր բազմազան ժառանգության անգնահատելի մասն է համարվում: Սա վերաբերում է հատկապես աբխազերենին, հիմնված ինքնության և մշակույթի վրա, որը սահմանադրության համաձայն Աբխազիայի տարածքում վրացերենի հետ միասին ճանաչվել է պետական լեզու: Նրա պաշտպանությունը և զարգացումը մեր պետության ու հասարակության խնդիրն է: Ես ուզում եմ, որ մեր եղբայր աբխազները գիտենան, որ մենք ձգտում ենք այն օրվան, երբ ընդհանուր ապագայի անունից կկարողանանք հաղթահարել անցյալի ցավալի վնասվածքները և կարողանանք խոսել նույն լեզվով` խաղաղության, սիրո և համագործակցության », – նշել է Գիորգի Մարգվելաշվիլին:

Աբխազ ժողովրդին նաև շնորհավորել են Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և օմբուդսմեն Ուչա Նանուաշվիլին:

Աբխազերենը պատկանում է Կովկասյան լեզվաընտանիքի Արևմտա-կովկասյան կամ Աբխազա-ադիգենյան լեզվախմբին:

Աբխազերենի օրվա տոնումը ընդունվել է 2007 թ.-ին: