Վերջերս Jnews-ը բազմաթիվ հարցեր է ստացել, թե ով կարող է օգտվել սոցիալապես անապահով խավերին պետության կողմից վճարվող էլեկտրաէներգիայի սուբսիդիաներից։ Ինչպես պարզվեց, Ջավախքի սոցիալապես անպաշտպան ընտանիքները չեն կարող օգտվել այս սուբսիդիայից, քանի որ նրանք օգտվում է մեկ այլ՝ բարձրալեռ շրջանի սուբսիդիայից։
Օրերս լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվում էլեկտրաէներգիայի սպառման սուբսիդավորման (2020 և 2022 թվականների սակագնի տարբերությունը) վերաբերյալ կառավարության որոշման մասին։ Սակայն պետք է նշել, որ այս որոշումը նորություն չէր, այլ ընդամենը 1 տարի ժամկետ ունեցող նախորդ տարվա որոշման թարմացումն էր։
Այսպիսով, համաձայն Կառավարության թիվ 607 որոշման, որը հրապարակվել է օրենսդրական կայքում՝ 2022 թվականի դեկտեմբերի 30-ին, ինչպես և նախորդ տարի, 2023 թվականի հունվարի 1-ից այն սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք գրանցված են Վրաստանի տվյալների բազայում, բացառությամբ Թբիլիսի քաղաքի, և վերջիններիս սոցիալական միավորներն ավելի են 70 000-ից և(կամ) 150 000 միավորից պակաս են կամ հավասար, կարող են էլեկտրաէներգիայի սուբսիդավորում ստանալ 2023 թվականի հունվարի 1-ից։ Պետությունը սուբսիդավորելու է սոցիալապես անպաշտպան այն ընտանիքների էլեկտրաէներգիան, ովքեր ամսական սպառում են 200 կՎտ/ժ-ից ոչ ավելի՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց 3,5 թեթրիի չափով։
Էլեկտրաէներգիայի սուբսիդավորումից կարող են օգտվել այն սոցիալապես անպաշտպան ընտանիքները, որոնց սոցիալական միավորները կազմում են մինչև 70 000 հազար, պետությունը նրանց սուբսիդավորում է էլեկտրաէներգիա՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց 12 թեթրիի չափով։
Սույն որոշումն ուժի մեջ է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։
2017 թվականից Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչները՝ որպես բարձրալեռ շրջանի բնակիչներ, օգտվում են էլեկտրաէներգիայի արտոնություններից։ Սուբսիդավորվում է սպառված էլեկտրաէներգիայի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 100 կՎտժ։ Այսինքն՝ մինչև 200 կՎտ/ժ օգտագործված էլեկտրաէներգիան ծածկվում է սպառման 50%-ով, իսկ 200 կՎտ/ժ-ից ավելիի դեպքում՝ սպառման 100 կՎտ/ժ-ը, իսկ սուբսիդավորումը հաշվվում է այն սակագնով, որը համարվում է բաժանորդի ընդհանուր սպառումը: