Ախալքալաքի մունիցիպալիտետում հունվարի 30-ից փետրվարի 14-ը «Օգնություն գյուղին» ծրագրով (ՕԳԾ), առաջնահերթ աշխատանքների ընտրության նպատակով, կանցկացվեն հանդիպումներ։ Ախալքալաքի մունիցիպալիտետի ՕԳԾ-ի գումարը, նույնն է, ինչ նախորդ տարի և կազմում է 922 000 լարի։
Յուրաքանչյուր գյուղ ՕԳԾ-ով ստանում է գումար փոքր ենթակառուցվածքային ծրագրի իրականացման համար։ Ախալքալաքի մունիցիպալիտետում ՕԳԾ-ով ամենափոքր գումարը 10 000 լարի է, իսկ ամենամեծը՝ 20 000 լարի։ Նաև, կախված բնակչության թվաքանակից, գյուղերը ստանում են 12 000 կամ 16 000 լարի։
Ֆինանսավորման նախագծեր ընտրելու համար տեղի բնակիչները ընդհանուր ժողովների կամ խորհրդակցությունների ժամանակ ձայների մեծամասնությամբ որոշում են, թե գյուղին հատկացվող գումարները ուր են ուղղվելու: