Վրաստանի Ազգային բանկի նախկին փոխնախագահ Մերաբ Կակուլիան համարում է, որ 2023 թվականին հնարավոր չի լինի պահպանել այնպիսի տնտեսական աճ, ինչպիսինն էր 2022 թ.-ին։
Նրա խոսքով, եթե անցյալ տարի Վրաստանի տնտեսական աճի կանխատեսվող տեմպը 10 տոկոս էր, ապա 2023 թվականին տնտեսությունը կաճի 4-5 տոկոսով։
«Առաջինը, որ կարող է տեղի ունենալ համաշխարհային ռեցեսիայի զարգացման ֆոնին, Վրաստանի տնտեսական աճի դանդաղումն է։ Ես հեռու եմ այն կարծիքից, որ մենք նույնպես կանցնենք մինուսի, բայց կարծում եմ, որ տպավորիչ երկնիշ աճ հնարավոր չի լինի պահպանել։ Հարցն այն է, թե որքանով կարող է նվազել աճի տեմպը։ Չնայած կանխատեսումների տարբերությանը, ես ենթադրում եմ, որ 2023 թվականին տնտեսական աճը կլինի 4-5 տոկոս»,- ասաց նա։