ԱՄՆ-ը ամբողջ աշխարհով մեկ կասեցրել է վիզաների դիմումների ընդունումը:
Պետդեպարտամենտի պարզաբանմամբ՝ ներգաղթի (իմիգրացիոն) քաղաքականության խստացման նպատակով ԱՄՆ դեսպանատներում և հյուպատոսություններում սկսվում է անձնակազմի վերապատրաստում, ինչի պատճառով վիզայի դիմումների ընդունման ժամանակացույցը կկազմվի այս միջոցառումների հաշվառմամբ:
Միևնույն ժամանակ, Պետդեպարտամենտում չեն հստակեցնում դասընթացների ժամկետներն ու մանրամասները: Նրանց տեղեկատվությամբ՝ այս գործընթացն ուղղված է նրան, որ օգնի հյուպատոսության աշխատակիցներին հայտնաբերել այն դիմորդներին, որոնք, իրենց կարծիքով, հնարավոր է դառնան ԱՄՆ-ի արտոնություններից կախյալ:
Մինչ այդ Financial Times պարբերականը տեղեկատվություն էր տարածել, որ այն դիմորդները, որոնք արդեն նշանակված հարցազրույցներ ունեին դեսպանատներում և հյուպատոսություններում, էլեկտրոնային փոստով ստացել են ծանուցումներ, որ իրենց հարցազրույցը հետաձգվել է, և նոր ժամկետի մասին տեղեկատվությունը կհայտնվի ավելի ուշ:



