Ռուսաստանը Վրաստանի հետ ցամաքային «Վերին Լարս-Կազբեգի» սահմանին թեթև տրանսպորտային միջոցների համար 12 նոր երթուղի է գործարկել: Այսպիսով, սահմանային անցման թողունակությունը կավելանա ավելի քան վեց անգամ։ Փոխանցում է SovaNews-ը հղում կատարելով ռուսաստանյան լրատվամիջոցներին։

Ինչպես հայտնում են Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունից՝ այս տարվա հուլիս ամսին շահագործման էր հանձնվել բեռնատարների համար նախատեսված 12 գոտի:

«Այս միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս մեծացնել սահմանային կետի թողունակությունը և՛ ուղևորափոխադրումների, և՛ բեռնափոխադրումների համար, մինչև տարեվերջ նախատեսվում է գործարկել ևս երկու գիծ՝ մեծածավալ բեռների փոխադրման համար, ընդհանուր առմամբ՝ գոտիների թիվը կհասնի 39-ի: Արդյունքում կանխատեսվող թողունակությունը կկազմի օրական 2,5 հազար ավտոմեքենա՝ պոտենցիալ 4 հազար թողունակությամբ»,- հայտնում են Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունից:

Գերատեսչության տվյալներով, սահմանային կետի վերակառուցման հիմնական շինարարական աշխատանքները պետք է ավարտվին հասցվեն մինչև 2022 թվականի ավարտ, ամբողջությամբ՝ 2023 թվականին։