Մեր հասարակության մեջ մկրտություն հասկացողությունն ընկալվում է տարբեր կերպ։ Շատերն իրենց երեխաներին մանուկ հասակում են մկրտում, մյուսները տարբեր պատճառներով չեն մկրտում։ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հայր Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը խորհուրդ է տալիս…
Տեր Նարեկ քհն. Տիգրանյանը մասնավորապես ասում է, որ.
– Երեխայի մկրտության համար անհրաժեշտ է՝ կնքահայր, խաչ, սրբիչ և երկու մոմ
– Երեխային մկրտել կարելի է 8 օրականից, բայց եկեղեցին հորդորում է մկրտել գոնե 40 օրականում
Դրոշմի խորհուրդը կատարվում է անմիջապես մկրտությունից հետո քահանայական կարգ ունեցող հոգևորականի միջոցով, ով Քրիստոսի անունով, սրբալույս Մեռոնով օծելով, դրոշմում (կնքում) է մկրտվածի մարմնի տասներեք մասերը՝
1. ճակատը, որպես երկնային անապական պարգևների կնիք,
2. աչքերը՝ հոգևոր Լույսով լուսավորվելու և հավիտենական կյանք ստանալու համար,
3. ականջները՝ Աստծո պատվիրանները և դեպի երկնքի արքայություն երանավետ կանչի ձայնը լսելու համար,
4. հոտոտելիքը՝ այս կյանքում հանդերձյալ հավիտենական կյանքի անուշաբույրն առնելու համար,
5. բերանը՝ շուրթերի վրա ամուր դուռ ունենալու համար,
6. ձեռքերը` առաքինագործ և բարերար լինելու համար,
7. սիրտը՝ նորոգված հոգի և սուրբ սիրտ ունենալու համար,
8. թիկունքը՝ որպես ամուր վահան, չարի թունավոր նետերից պաշտպանվելու համար,
9. ոտքերը՝ դեպի հավիտենական կյանք անսասան գնալու համար: