Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդես եկավ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ և բոլոր համայնքային խմբերի մասնակցությամբ Վրաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու վրա աշխատելուն:
Այս մասին Կվիրիկաշվիլին հայտարարել է հոկտեմբերի 19-ին կայացած կառավարության նիստի ժամանակ:
«Մենք ժառանգել ենք անհավասարակշիռ սահմանադրություն: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով և յուրաքանչյուր համայնքային խմբի ակտիվ մասնակցությամբ իրականացնել նման փոփոխություններ, որոնք ապագայում թույլ չեն տա որևէ մեկին կենտրոնացնել իշխանությունը», – հայտարարել է Կվիրիկաշվիլին, հույս հայտնելով, որ այն կդառնա Եվրոպական ժողովրդավարական Վրաստանի սահմանադրությունը:
Վարչապետը նաև նշել է, որ այս հարցում պետք չէ շտապել:
«Մեր հիմնական նպատակն է ստեղծել բարձր դինամիկայի զարգացում: Դա այն է, ինչ մենք խոստացել էինք մեր ընտրողներին»:
Կվիրիկաշվիլին վստահեցրել է, որ «Վրացական երազանք» կուսակցությունը իրականության կվերածի նախընտրական շրջանում տրված բոլոր խոստումները: