«Picodi»-ի վերլուծաբանները համեմատել են iPhone 14 Pro-ի (128 GB) տեղական գները աշխարհի տարբեր երկրներում այդտեղի աշխատավարձերի հետ և հաշվարկել iPhone-ի ինդեքսը, այսինքն՝ սմարթֆոնի արժեքն արտահայտված աշխատանքային օրերով:

Այսպիսով, ըստ հետազոտության՝ Վրաստանի միջին վիճակագրական քաղաքացին կկարողանա նոր iPhone-ի համար գումար վաստակել 64.3 օրում, ինչը 17 օրով պակաս է նախորդ տարվա արդյունքից։

Միջին վիճակագրական Հայաստանի բնակիչը պետք է աշխատի 76.7 օր, իսկ ադրբեջանցին՝ 83.8 օր։

Շվեյցարացին այս հեռախոսը կգնի աշխատելով ընդամենը 4.6 օր, իսկ ամերիկացին՝ 5.7 օրում:

Ամենավատ իրավիճակն Արգենտինայում է, որտեղ վերջին թողարկման iPhone-ի համար պետք է աշխատել ամբողջ 6 ամիս։