Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերաօծման և բացման արարողությունը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 29-ին:

«Ուրախությամբ տեղեկացնում ենք ձեզ, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին տեղի կունենա Կորխ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերաօծման արարողությունը:

Բոլորիդ սիրով սպասում ենք», – հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը: