Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ գյուղի Խոզապինի լիճը ճահճանում է։ Jnews-ը փորձեց փորձագետից ճշտել, թե ինչով կարող է պայմանավորված լինել այս բնական գործընթացը և ինչ անել դա կանխելու համար։

Շրջակա միջավայրի պահպանության գծով փորձագետ Լալի Մաչաիձեն հակված է կարծել, որ ճահճացման հնարավոր պատճառ կարող են լինել լճին հարակից մշակվող ցանքատարածություններում օգտագործվող թունաքիմիկատները։

«Երբ գյուղատնտեսական հողատարածքները մոտ են, որոշ թունաքիմիկատներ կարող են ընկնել լճի մեջ, դա կարող է նպաստել լճում բույսերի աճին: Շատ մեծ քանակությամբ թունաքիմիկատներ են օգտագործում: Սա (ճահճացման գործընթացը) կարող է նաև հանգեցնել նրան, որ ձկները սկսեն սատկել, քանի որ ջրի մեջ թթվածինը քչանում է»:

Հարցին, թե այս փուլում ինչ պետք է արվի, որպեսզի ձկները չսատկեն, փորձագետը պատասխանեց.

«Պետք է ջուրը լճից արտամղել և ուժեղ ճնշմամբ նորից լցնել, որպեսզի ջուրը թթվածնով հարստանա, և ձուկը չսատկի։ Պետք է դիմել Շրջակա միջավայրի պահպանության նախարարություն»,- պարզաբանեց շրջակա միջավայրի պահպանության գծով մասնագետ Լալի Մաչաիձեն։

Kardzaxiii 1

Կարծախում Խոզապինի լիճը ճահճանում է