Ըստ «Օգնություն գյուղին» (ՕԳԾ) ծրագրի Ախալքալաքի շրջանում հայտարարվել է 19 տենդեր-մրցույթ: Որոշ պայմանագրեր արդեն կնքվել են, իսկ որոշները փաստաթղթերի հաստատման գործընթացում են:
«Օգնություն գյուղին» ծրագրի աշխատանքների իրականացման տենդերները երկար տևեց, քանի որ հաղթող ընկերությունների մեծ մասը իջեցրեցին մեկնարկային գումարը 20%-ով, իսկ այս դեպքում, պայմանագիրը կազմելու համար անհրաժեշտ է անկախ փորձագիտական կարծիք, որ տվյալ ընկերությունը կարող է իրականացնել այդ աշխատանքները առաջարկվող գումարով: Ընկերությունները այս եզրակացություններով դիմում են Թբիլիսիի փորձագիտական կազմակերպություններին:
3 ընկերություններ արդեն ներկայացրել են Ախալքալաքի շրջանի տենդերային հանձնաժողովին փորձագիտական կարծիքները, և նրանց հետ արդեն ստորագրել են համաձայնագիր, իսկ մյուս 3 ընկերությունների համար փորձագետները եզրակացրել են, որ նրանք չեն կարողանա առաջարկվող գումարով իրականացնել աշխատանքները: Այս դեպքում տենդեր-մրցույթի արդյունքներով հաղթող է դառնում երկրորդ ընկերությունը:
Ըստ Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքային ծառայությունների ղեկավար Ալբերտ Նահատակյանի, շատ ընկերություններ առանց մտածելու նվազեցնում են նախնական գումարը, միայն թե հաղթեն տենդեր-մրցույթում:
«Սակայն, մենք վերահսկում ենք որակը և թույլ չենք տալիս, որ դրանից տուժի աշխատանքը», – ասում է Ալբերտ Նահատակյանը:
Առանձին աշխատանքներ ըստ ծրագրի շատ կան, բայց նույն տեսակի աշխատանքները հավաքվում են մեկ տենդերի մեջ, արդյունքում հավաքվեց 19-ը: Տենդեր-մրցույթները հայտարարվել են տարբեր ժամանակներում: Աշխատանքները պետք է ավարտվեն մինչ տարեվերջ:
Ըստ Ալբերտ Նահատակյանի, աշխատանքների ճիշտ բաշխման դեպքում կարելի է ամեն ինչ հասցնել:
«1.5 ամիսների ընթացքում, ես կարծում եմ, որ նրանք կհասցնեն կատարել բոլոր աշխատանքները: Մենք վերահսկում ենք աշխատանքի պրոցեսը, տալով խորհրդատվություն: Վերջում հանձնաժողովը ընդունում է կատարված աշխատանքը: Մինչ օրս, ոչ մի տեղ, ոչ մի խնդիր չի եղել: Կային փոքր հարցեր, սակայն դրանք արդեն լուծված են», – ասում է Ալբերտ Նահատակյանը:
Ներկա պահին, «Օգնություն գյուղին» ծրագրի ոչ մի աշխատանք չի ավարտվել:
«Իմ կարծիքով, արդեն հոկտեմբերի 15-ից 20-ը բոլոր պայմանագրերը կկնքվեն, և միևնույն ժամանակ, որոշ աշխատանքներ կավարտվեն», – ասում է Ալբերտ Նահատակյանը:
Ըստ նրա, եթե լինի հիմնավոր պատճառ, ապա հանձնաժողովը կքննարկի և, հնարավոր է երկարացնի ժամանակը, որը հատկացված է այդ աշխատանքի համար, սակայն հիմնականում աշխատանքները պետք է ավարտվեն տենդերային ժամկետներում:
Շուշան Շիրինյան