Վրաստանը դատապարտում է վտանգավոր էսկալացիան մեր երկու հարևանների և բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, Twitter-ում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ խաղաղ Կովկասը ճանապարհ է դեպի ավելի ուժեղ, զարգացած և անկախ տարածաշրջան։
«Վրաստանը դատապարտում է վտանգավոր էսկալացիան մեր երկու հարևանների և բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Խաղաղ Կովկասը ճանապարհ է դեպի ավելի ուժեղ, զարգացած և անկախ տարածաշրջան, որը օգուտ կբերի մեր բնակչության ապագային»,- գրել է նախագահ Զուրաբիշվիլին։