Ըստ նախնական տվյալների՝ այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում 680 առաջին դասարանցի կա։ Թվով երեք դպրոցում սեպտեմբերի 15-ին դպրոց կանչող առաջին զանգը չի հնչի։

Այսպիսով՝ Ախալքալաք քաղաքի 5 դպրոցներում կբացվի 10 առաջին դասարան։

Թիվ 1 հանրային դպրոցում կբացվի 1 առաջին դասարան՝ 24 աշակերտով։

Թիվ 2 հանրային դպրոցում կբացվի 4 առաջին դասարան, առաջին դասարանցիների քանակը 97-ն է։

Թիվ 3, Իլիա Ճավճավաձեի անվան հանրային դպրոցում կբացվի 1 առաջին դասարան՝ 25 աշակերտով։

Թիվ 4 հանրային դպրոցում կբացվի 3 առաջին դասարան՝ 57 աշակերտով։

Թիվ 5 հանրային դպրոցում նույնպես կբացվի 1 առաջին դասարան՝ 15 առաջին աշակերտով։

Ստորև Ձեզ ենք ներկայացնում մունիցիպալիտետի գյուղերի դպրոցներում առաջին դասարանցիների քանակը.

Աբուլ գյուղի հանրային դպրոց կհաճախի՝ 6, Ագանայի դպրոց՝ 7, Ազավրեթի դպրոց՝ 13, Ազմանայի դպրոց՝ 1, Ալաստանի դպրոց՝ 9, Ալաթումանի դպրոց՝ 5, Արագվայի դպրոց՝ 9, Բավրայի դպրոց՝ 9, Բարալեթի թիվ 1 դպրոց՝ 5, թիվ 2 դպրոց՝ 3, Բեժանոյի դպրոց՝ 9, Բուղաշենի դպրոց՝ 11, Բուռնաշեթի դպրոց՝ 4, Վարեւանի դպրոց՝ 6, Վաչիանի դպրոց՝ 26, Գոգաշենի դպրոց՝ 2, Գոմանի դպրոց՝ 7, Գումբուրդոյի դպրոց՝ 28, Դադեշի դպրոց՝ 11, Դիլիսկայի թիվ 1 դպրոց՝ 12, Դիլիսկայի թիվ 2 դպրոց՝ 11, Զակի դպրոց՝ 5, Իխտիլայի դպրոց՝ 14, Կարծախի դպրոց՝ 15, Կարտիկամի դպրոց՝ 21, Կորխի դպրոց՝ 9, Կաջոյի դպրոց՝ 9, Կիրովականի դպրոց՝ 4, Կոթելիայի դպրոց՝ 2, Կուլիկամի դպրոց՝ 7, Լոմատուրցխի դպրոց՝ 1, Մաջադիայի դպրոց՝ 6, Մերենիայի դպրոց՝ 8, Օրջայի դպրոց՝ 15, Օլավերդի դպրոց՝ 16, Հոկամի թիվ 1 դպրոց՝ 6, Հոկամի թիվ 2 դպրոց՝ 4, Մեծ Սամսարի դպրոց՝ 9, Փոքր Սամսարի դպրոց՝ 5, Սուլդայի դպրոց՝ 10, Տուրցխի դպրոց՝ 7, Խանդոյի դպրոց՝ 20, Խավեթի դպրոց՝ 8, Խուլգումոյի դպրոց՝ 9, Խորենիայի դպրոց՝ 10, Չունչխայի դպրոց՝ 2, Ափնիայի դպրոց՝ 0, Բալխոյի դպրոց՝ 8, Բոզալիի դպրոց՝ 8, Բուզավեթի դպրոց՝ 3, Ղադոյի դպրոց՝ 6, Քարսեպի դպրոց՝ 2, Կոկիոյի դպրոց՝ 5, Մարտունիի դպրոց՝ 3, Մոդեգամի դպրոց՝ 1, Մյասնիկյանի դպրոց՝ 1, Մուրջախեթի դպրոց՝ 4, Պտենայի դպրոց՝ 5, Թախչայի դպրոց՝ 0 և Չամդուրայի դպրոց՝ 0 առաջին դասարանցի։

Ըստ Վրաստանի կրթության և գիտության նախարարության սեպտեմբերի 6-ին մեզ տրամադրած տեղեկության համաձայն՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներում գրանցվել են 654 առաջին դասարանցիներ։ Մեր այսօրվա տվյալներով՝ 680։ Բայց այս թիվը նույնպես փոփոխական է։

Իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցներում այս տարի Վրաստանի կրթության և գիտության նախարարության սեպտեմբերի 6-ին տրամադրած տվյալների համաձայն գրանցվել է 321 առաջին դասարանցի։