Ըստ teacherjobs.ge կայքի տվյալների` Ախալքալաքի շրջանի 20 դպրոցներում 46 ուսուցչի, իսկ Նինոծմինդայի շրջանի 13 դպրոցներում 28 ուսուցչի թափուր աշխատատեղեր կան:

Ախալքալաքի շրջան

Կոթելիա գյուղի Թամազ Մելիքիձեի անվան հանրային դպրոցում V և VI դասարանների վրաց լեզվի և գրականություն առարկայի ուսուցչի թափուր հաստիք կա։

Ալաստանի հանրային դպրոցում II, IV, VI դասարանների անգլերեն լեզվի ուսուցչի թափուր հաստիք կա։

Վաչիանի հանրային դպրոցում՝ V, VI, VII դասարանների մաթեմատիկայի, VII, VIII, IX, X, XI, XII դասարանների ֆիզիկայի, VII, VIII, IX, X, XI, XII դասարանների պատմություն, V, VI դասարանների Մեր Վրաստան, V, VI, VII, VIII, IX, X դասարանների կերպարվեստ և կիրառական արվեստ, VIII, IX, X, XI, XII դասարանների ռուսերեն առարկայի ուսուցչի թափուր հաստիք կա։

Կումբուրդոյի հանրային դպրոցում՝ VII, VIII, IX, X, XI դասարանների աշխարհագրության ուսուցչի, ինչպես նաև՝ բժշկի, հավաքարարի և բանվորի թափուր հաստիք կա։

Հավաքարարի թափուր աշխատատեղ կա նաև Ագանայի հանրային դպրոցում:

Աբուլի հանրային դպրոցում՝ VII, VIII, IX, X դասարանների քաղաքացիական կրթության, IX, X, XI, XII դասարանների պատմություն, VI, VII, VIII, IX, X դասարանների երաժշտություն, VII, VIII, IX, X դասարանների կերպարվեստ և կիրառական արվեստ, I, II, III, IV դասարանների անգլերեն և IV, V, VII դասարանների վրացերենը որպես երկրորդ լեզու ոչ վրացալեզու դպրոցներում առարկայի ուսուցչի թափուր հաստիք կա:

Ազմանայի հանրային դպրոցում VII, VIII, IX, XII դասարանների վրաց լեզու և գրականություն, ինչպես նաև VIII, IX, XII դասարանների կենսաբանություն առարկայի ուսուցչի թափուր հաստիք կա։

Հոկամի թիվ 1 հանրային դպրոցում՝ IX, X, XI, XII դասարանների մաթեմատիկա, VII, VIII, IX, X, XI դասարանների ֆիզիկա, VIII, IX, X, XI դասարանների քիմիա և I դասարանի երաժշտություն առարկայի ուսուցչի թափուր հաստիք կա։

Մեծ Սամսարի հանրային դպրոցում՝ IV դասարանի մայրենի լեզու և մաթեմատիկա, VII, VIII, IX, X, XI դասարանների աշխարհագրություն և VIII, IX, X, XI, XII քիմիա առարկայի ուսուցչի թափուր աշխատատեղ կա։

Մաջադիայի հանրային դպրոցում IV դասարանի մաթեմատիկա առարկայի, իսկ Խորենիայի և Լոմատուրցխի հանրային դպրոցներում՝ X, XI դասարանների ֆիզիկա առարկայի ուսուցչի թափուր հաստիք կա։

Տուրցխի հանրային դպրոցում՝ վրացերենը որպես երկրորդ լեզու ոչ վրացալեզու դպրոցների համար առարկայի թափուր աշխատատեղ կա VIII դասարանի համար, իսկ Բարալեթի թիվ 2 հանրային դպրոցում՝ III դասարանի մաթեմատիկայի, ինչպես նաև վրաց լեզվի և գրականության ուսուցչի։

Մարտունիի հանրային դպրոցում՝ VII, VIII, X դասարանների ֆիզիկա, IX, VIII դասարանների քիմիա, I դասարանի մաթեմատիկա և IV դասարանի կերպարվեստ և կիրառական արվեստ առարկայի ուսուցչի թափուր հաստիք կա:

Խավեթի հանրային դպրոցում VII դասարանի մայրենի լեզվի և II դասարանի տարրական դասարանի, իսկ Պտենայի հանրային դպրոցում՝ I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX դասարանների կերպարվեստ և կիրառական արվեստ,  I, III, IV, V, VII, VIII, IX դասարանների տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ առարկայի ուսուցչի թափուր աշխատատեղ կա։

Բոզալիի հանրային դպրոցում VIII, IX դասարանների կենսաբանություն, IX, VIII դասարանների հայոց լեզվի ուսուցչի թափուր աշխատատեղ կա:

Ազավրեթի հանրային դպրոցում VIII դասարանի աշխարհագրություն առարկայի թափուր հաստիք կա:

Կարծախի Ջիվանու անվան հանրային դպրոցում՝ VII, XI դասարանների աշխարհագրություն, X, XI, XII դասարանների ֆիզիկական դաստիարակություն և սպորտ, XI դասարանի ճանապարհային նշաններ և երթևեկության անվտանգություն, V, VI, VII, VIII, IX, X, XII դասարանների անգլերեն լեզու առարկաների ուսուցչի թափուր հաստիք կա:

Ինչ վերաբերվում է քաղաքին, ապա Ախալքալաքի Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 հանրային դպրոցում V, VI, VII, VIII, X դասարանների մաթեմատիկա առարկայի ուսուցչի թափուր հաստիք կա։

Նինոծմինդայի շրջան

Մեծ Արագյալի հանրային դպրոցում՝ VII, VIII, IX, X, XI դասարանների աշխարհագրություն, IX, X, XI, XII դասարանների ֆիզիկական դաստիարակություն և սպորտ առարկայի ուսուցչի թափուր հաստիք կա:

Սպասովկայի թիվ 1 հանրային դպրոցում՝ VI, VIII, IX, XI, XII դասարանների ֆիզիկական դաստիարակություն և սպորտ, V, VI, VIII, IX, I, II, III, IV դասարանների երաժշտություն, I, II, III, IV, V, VI, VIII, IX դասարանների կերպարվեստ և կիրառական արվեստ, VIII, IX, X, XI դասարանների աշխարհագրություն և VIII, IX, X, XI դասարանների ֆիզիկա առարկայի ուսուցչի թափուր աշխատատեղ կա:

Փոկայի հանրային դպրոցի VIII, IX դասարաններում ֆիզիկական դաստիարակություն և սպորտ, ինչպես նաև VII, VIII, IX, X, XI դասարաններում աշխարհագրություն առարկայի ուսուցչի թափուր հաստիք կա:

Նինոծմինդայի թիվ 2 հանրային դպրոցի՝ I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X, XI, XII դասարաններում անգլերեն և V, VI դասարաններում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների մասնագետի թափուր հաստիք կա:

Մեծ Գոնդուրայի հանրային դպրոցի XI, XII դասարաններում ֆիզիկական դաստիարակություն և սպորտ, իսկ Փոքր Գոնդուրայի հանրային դպրոցում՝ I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX դասարանների երաժշտություն առարկայի ուսուցչի թափուր հաստիք կա:

Օրոջալարի հանրային դպրոցի՝ VI, VII, VIII, IX, X դասարանների երաժշտություն և IX, XII դասարանների մաթեմատիկա առարկայի ուսուցչի թափուր հաստիք կա:

Ղաուրմայի հանրային դպրոցի IX դասարանում քիմիա, V դասարանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, VII, IX դասարանների կենսաբանություն առարկայի ուսուցչի թափուր աշխատատեղ կա:

Գանձայի թիվ 2 հանրային դպրոցի VI, VII, VIII, IX դասարաններում երաժշտություն առարկայի ուսուցչի թափուր հաստիք կա:

Վլադիմիրովկայի հանրային դպրոցի VII, VIII, IX դասարաններում հայոց լեզվի և VI, VII, VIII դասարանների կերպարվեստ և կիրառական արվեստ առարկայի ուսուցչի թափուր հաստիք կա:

Մամզարայի հանրային դպրոցի I դասարանում շախմատ, XI, XII դասարաններում ֆիզիկա և XI դասարանում ճանապարհային նշաններ և երթևեկության անվտանգություն առարկայի ուսուցչի թափուր հաստիք կա:

Գորելովկայի թիվ 1 հանրային դպրոցի X դասարանում ֆիզիկական դաստիարակություն և սպորտ, VIII, IX, X դասարաններում կերպարվեստ և կիրառական արվեստ առարկայի թափուր հաստիք կա:

Օրլովկայի հանրային դպրոցում II դասարանի տարրական և V, VII, IX, XI, XII դասարանների մաթեմատիկա առարկայի ուսուցչի թափուր հաստիք կա: