Picodi.com-ի վերլուծաբաններն ուսումնասիրել են աշխարհում բենզինի ինքնարժեքի դինամիկան 2022 թվականի առաջին կիսամյակում և հաշվարկել, թե քանի՞ լիտր վառելիք կարելի է գնել տարբեր երկրներում միջին աշխատավարձով։
Այս վարկանիշում վերլուծաբանները համեմատել են 2022 թվականի հունվարին վառելիքի գինը 2022 թվականի հունիսի հետ։
Եվ այսպես, այս հետազոտության համաձայն՝ Վրաստանում բենզինի միջին արժեքն աճել է 22,7%-ով (3,18 ₾-ից մինչև 3,90 ₾): Ուզբեկստանում, Ղրղզստանում և Հայաստանում գնաճը չի գերազանցել երեք տոկոսը՝ համապատասխանաբար 1,3%, 2,3% և 2,9%։ Այս առումով հակաառաջատարը դարձել է Թուրքիան, որտեղ բենզինը թանկացել է 100%-ով։ Սակայն պարզվել է, որ կան երկրներ, որտեղ բենզինը ոչ թե թանկացել է, այլ էժանացել, օրինակ՝ Ղազախստանում բենզինը էժանացել է 0,7 տոկոսով։
Վրաստանում միջին աշխատավարձով կարելի է գնել 291 լիտր բենզին, ինչը 68 լիտրով պակաս է նախորդ տարվա համեմատ: