Այսօր, կեսօրին, Բորժոմիի մունիցիպալիտետում՝ Կվաբիսխևի գյուղի մոտակայքում, շրջվել է երթուղային միկրոավտոբուսը, որում եղել է 14 ուղեւոր։

Միկրոավտոբուսը շարժվել է Ախալցիխե-Թբիլիսի երթուղով։

«Բորժոմի» հեռուստաընկերության տվյալներով, յոթ հոգի վնասվածք է ստացել, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում տեղի հիվանդանոցում։

Ճանապարհային երթեւեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտելու հոդվածով տարվում է Հետաքննություն։