Հուլիսի 11-ից հարկ վճարողները որոշակի ծառայություններ կկարողանան ստանալ միայն էլեկտրոնային տարբերակով:

Մասնավորապես, ինչպես պարզաբանում են Ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունից, դիմումների էլեկտրոնային ներկայացումը խրախուսելու և հեռավար ծառայությունները հանրահռչակելու նպատակով այս տարվա հուլիսի 11-ից քաղաքացիների համար (որոնք ունեն Եկամուտների ծառայության լիազորված էջ ) սպասարկման կենտրոններում կսահմանափակվեն հետևյալ ծառայությունները: Դրանք հնարավոր կլինի անել միայն էլեկտրոնային տարբերակով:

• ձեռնարկատեր անհատի փոքր բիզնեսի կարգավիճակի շնորհում

• ֆիզիկական անձի սեփական եկամուտների մասին տեղեկատվության տրամադրում

• որպես ԱԱՀ վճարող՝ գրանցում

«Ավելի քան 60 000 ֆիզիկական անձ բջջային հեռախոսահամարին արդեն ստացել է կարճ տեքստային հաղորդագրություն՝ Եկամուտների ծառայության էլեկտրոնային համակարգում գրանցվելու մասին:

Ծառայությունների զարգացման ռազմավարության շրջանակում ինքնասպասարկումը խրախուսելու նպատակով Եկամուտների ծառայությունում արդեն հնարավոր է ստանալ 452 էլեկտրոնային ծառայություն»,- հայտնում են Եկամուտների ծառայությունից։

Նրանց փոխանցմամբ՝ լրացուցիչ տեղեկությունը հասանելի է հղումով։