Հուլիսի 1-ից բնական գազի կոմերցիոն բաժանորդների համար սակագինը բարձրացավ։ Բնական գազի մատակարար ընկերությունը բարձրացնում է գազի սակագինը, հետևաբար փոխվում է “SJGC” ՍՊԸ-ի կողմից կոմերցիոն սպառողների համար սահմանված սակագինը: Նոր սակագինը կազմում է 0,50 ԱՄՆ դոլար է, նախկին 0,47 ԱՄՆ դոլարի փոխարեն:

Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովի կողմից սահմանված կենցաղային սակագինը մնում է անփոփոխ։