Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների ծավալն այս տարվա մայիսին հասել է ռեկորդային մակարդակի։ 2021 թվականի մայիսի համեմատ գործարքներն աճել են տասնապատիկ, իսկ այս տարվա ապրիլի համեմատ՝ գրեթե 2,5 անգամ։

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ անցյալ ամիս Ռուսաստանից երկիր է փոխանցվել 313,9 մլն դոլար (ընդհանուրի 62%-ը)։

Նախկինում ռեկորդը սահմանվել էր ապրիլին, երբ Ռուսաստանից Վրաստան էր փոխանցվել 132,98 մլն դոլար։

Համեմատության համար նշենք, որ այս տարվա հունվարին Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 22,38 մլն դոլար, փետրվարին՝ 21,94 մլն դոլար, մարտին՝ 27 մլն դոլար։

2022 թվականի մայիսին դեպի Վրաստան դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 1502,1 մլն դոլար, ինչը 169,4 տոկոսով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։ Տրանսֆերների ծավալով երկրորդ տեղում Իտալիան է (36,82 մլն դոլար), երրորդում՝ ԱՄՆ-ն (27,78 մլն դոլար)։