Հունիսի 6-ից մինչև 13-ը, մեկ շաբաթում Վրաստանում բացահայտվել է կորոնավիրուսով վարակման 515 նոր դեպք: 546 մարդ ապաքինվել է: Մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացել է 3 մարդ: Այս տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Մեկ շաբաթում երկրում կատարվել է 100,2 հազար թեստավորում: