2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` Վրաստանում գրանցված է 807 000 բիզնես սուբյեկտ։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 807 000 բիզնես սուբյեկտներից փաստացի գործում է 201 000-ից ոչ ավելին։
Գրանցված և գործող բիզնես սուբյեկտների ընդհանուր թվից 59.5%-ն անհատ ձեռնարկատերերն են (121 000), 39%-ը՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները (39.8%)։
Անհատ ձեռնարկատերերը չեն համարվում իրավաբանական անձինք, համապատասխանաբար, եթե դիտարկենք միայն իրավաբանական անձանց, ապա 98,4%-ը բաժին է ընկնում ՍՊԸ-ներին։ Ընդ որում, այս ձևն առավել բնորոշ է փոքր և միջին բիզնեսներին։ Խոշոր ընկերությունները և բանկերը հիմնականում գրանցված են բաժնետիրական ընկերությունների կարգավիճակով։ Բիզնեսի գրանցման այս ձևին բաժին է ընկնում իրավաբանական անձանց ընդհանուր թվի ընդամենը 1,1%-ը։
Այնուամենայնիվ, բիզնեսի շրջանառության առումով խոշոր ընկերությունների մասնաբաժինը շատ ավելի մեծ է։ Այն ամեն տարի աճում է և այսօր կազմում է ամբողջ բիզնեսի երկու երրորդը: