Հուլիսի 1-ից Վրաստանում կոմերցիոն սպառողների համար գազի սակագնի բարձրացման մասին հայտարարությունն անակնկալ էր հաց արտադրողների համար։ Այս մասին BM.ge-ին տված հարցազրույցում ասել է Հաց արտադրողների ասոցիացիայի ղեկավար Մալխազ Դոլիձեն։
Միաժամանակ, գազաբաշխիչ մի քանի ընկերություններ նախօրեին հայտարարել էին ձեռնարկությունների համար գազի սակագնի բարձրացման մասին։ Հուլիսի 1-ից Թբիլիսիում թանկացումը կկազմի 25 թեթրի մեկ խորանարդ մետրի դիմաց՝ հասնելով մինչև 1,35 լարի, իսկ մարզերում կոմերցիոն սպառողները կվճարեն 1,38 լարի՝ 1,15 լարիի փոխարեն։
Հաց արտադրողներն անորոշության մեջ են, մենք սպասում ենք լրացուցիչ տեղեկությունների ֆինանսների նախարարությունից, ասել է Դոլիձեն։
Վերջինիս խոսքով, ընդամենը երկու օր առաջ Ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր՝ սկսած ցորենի նոր բերքի հեռանկարից ընդհուպ ալյուրի նոր գները, սակայն ոչ ոք նույնիսկ չի խոսել գազի սակագնի բարձրացման մասին։
«Այդ մասին մենք տեղեկացել ենք լրագրողներից», – շեշտել է Հացարտադրողների ասոցիացիայի նախագահը։
Դոլիձեն հայտարարել է, որ եթե պետությունը չմիջամտի, ապա բոլորին սպասվում է հացի մի քանի թեթրիով թանկացում։
Աղբյուրը՝ newsgeorgia.ge