Ախալքալաքի Մեծահասակների կրթական կենտրոնը՝ «Տասո» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, սկսում է «Էթնիկ փոքրամասնություններ ներկայացնող կանանց մոտ ձեռնարկատիրական հմտությունների զարգացում» նախագիծը, որի նպատակն է զարգացնել ձեռներեցության հմտությունները երիտասարդ (18-35 տարեկան) կանանց մոտ, ովքեր հանդիսանում են էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ։
Այս նախագծի շրջանակներում հայտարարվում է ընդունելություն հետևյալ անվճար դասընթացների համար.
1. Հաշվապահություն (3 ամիս)
2. Անգլերենի դասընթաց (5 ամիս)
3. Ձեռագործության դասընթացներ (6 ամիս)
4. Համակարգչային հմտությունների զարգացման և թվային մարքեթինգի դասընթաց (1 ամիս)
Ախալքալաքի Մեծահասակների կրթական կենտրոնը նաև առաջարկում է տարբեր թրեյնինգ-դասընթացներ.
• Ֆանդրայզինգ՝ որոնել դրամաշնորհներ և գրել նախագծեր
• Փաստաբանություն
• Առաջնորդության հմտությունների զարգացում
Հետաքրքրված անձինք կարող են կապ հաստատել մեզ հետ ստորև նշված հեռախոսահամարներով.
595562505 (Շորենա Թեթվաձե)
599222219 (Թեոնա Զուրաբաշվիլի)
555025000 (Լելյա Ռայիսյան)
Դասընթացներին մասնակցելու հայտերն ընդունվելու են մինչև մայիսի 31-ը, իսկ դասընթացները կսկսվեն հունիսի 1-ից։