Ըստ «Գրուզստատի», տարեկան գնաճի ձևավորման վրա հիմնականում ազդել են պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գնային փոփոխությունները։ Այս խմբում գներն աճել են 21.3%-ով, ինչը հանգեցրել է տարեկան 6.77 տոկոսային կետի գնաճի։
Մասնավորապես, գներն աճել են հետևյալ խմբերում. բանջարեղենը (46,2%), հաց և հացաբուլկեղեն (28,8%), հանքային և աղբյուրի ջուր, զովացուցիչ ըմպելիքներ և բնական հյութեր (24,1%), արևածաղկի ձեթ և յուղեր (20,8%), շաքարավազ, ջեմ և այլ քաղցրավենիք (19,3%), ձկնամթերք (18,9%), կաթ, պանիր և ձու (18,0%), սուրճ, թեյ և կակաո (17,6%), մրգեր և խաղող (14,4%), միս և մսամթերք (10,9%) և այլն։
2022 թվականի ապրիլին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 1,8%, իսկ տարեկան գնաճը՝ 12,8%: