Այսօր երեկոյան, ժամը 18:00-ից մինչև 19:00-ն տեղացած ուժեղ կարկտից տուժել է Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղը:

Նախնական տվյալներով վնասվել են Կարծախ գյուղի գյուղատնտեսական մշակաբույսերը, ցանքատարածություններն ու պտղատու այգիները: Ուժեղ քամին և կարկուտը էական վնաս է պատճառել նաև շինություններին: Տեղահան են եղել շենքերի տանիքներ և այլն:

Մանրամասն տեղեկատվություն կունենանք վաղը:

Karcax3

karcax

Karcax1