Հայաստանում նախորդ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք` այդ թիվը հասնելով 422 307-ի: Առողջացածների թիվն ավելացել է 80-ով, ընդհանուր մինչև հիմա ապաքինվել են 409 հազար 357-ը, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 686 քաղաքացի:
Երեկ իրականացվել է 1709 թեստավորում, ընդհանուր թեստավորումների թիվը հասել է 2 950 838-ի:
Գրանցվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք, ընդհանուր` 8 595: