Ախալքալաքի մունիցիապլիտետի բոլոր գյուղական ճանապարհները փակ են, կան դժվարանցանելի։ Մաքրման աշխատանքները ընթացքի մեջ են։

Ինչպես Jnews-ին հայտնեց քաղաքապետ Մելքոն Մակարյանը, ներկա դրությամբ ճանապարհամաքրման բոլոր տեխնիկաները և միջոցները գործի են դրված։ Սակայն տեխնիկայի միավորները այդքան էլ շատ չեն, որպեսզի հնարավոր լինի մի քանի ժամվա ընթացքում բացել բոլոր ճանապարհները։ Մակարյանը նշեց նաև, որ օրինակ դեպի Դադեշ տանող ճանապարհը մաքրվել է, սակայն կես ժամվա ընթացքում նորից փակվել է, քանի որ քամին ուժեղ է։

Առաջնահերթ մաքրվում են մեծ քաղաքներ տանող ճանապարհները, որպեսզի բնակչությանը հասանելի լինեն մեծ քաղաքները, այնուհետև գյուղական ճանապարհները։

Քաղաքապետը հորդորում է քաղաքացիներին դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, որպեսզի ճանապարհներին խցանում չառաջանա և մաքրման աշխատանքները էլ ավելի չբարդանան։