Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 51-ով՝ հասնելով 422004-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր՝ մարտի 13-ին, կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն, հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 181-ով և հասել 408 հազար 369-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 22 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 935 հազար 42-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 572-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 401 մարդ։