Մարտի 9-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 865 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 2 820 մարդ, մահացել է 26 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 629 930, այստեղից ապաքինվել է 1 570 884 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 456:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 7 733 փորձարկում, այդ թվում 5 281-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2 452-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 11.19% է, վերջին 14 օրվանը՝ 18.43%, վերջին 7 օրվանը՝ 15.55%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 827 920 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 190 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: