Ռուբլու անկման, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների ներգործության և Վրաստանի ու Հայաստանի վրա այդ պատժամիջոցների ազդեցության, ինչպես նաև շատ այլ բաների մասին Jnews-ը զրուցել է «Ռոնդելի» հիմնադրամի տնտեսական հարցերով փորձագետ, պրոֆեսոր Վլադիմիր Պապավայի հետ։

Ինչպե՞ս հայտարարված պատժամիջոցները կներգործեն Ռուսաստանի վրա։ Արդյո՞ք դրանք կազդեն Վրաստանի վրա։ Եվ ո՞րքանով են արդյունավետ այս գործնական քայլերը Ռուսաստանի վրա ներազդելու համար։

– Սկսենք նրանից, որ ժամանակակից աշխարհը գլոբալիզացված է, և Ռուսաստանը դրանում զբաղեցնում է ոչ վերջին տեղը՝ երկրի չափերով, օգտակար հանածոներով և տնտեսական փոխկապակցվածությամբ։ Հետեւաբար, այն միջոցները, որոնք Արեւմուտքը կիրարկել է Ռուսաստանի դեմ, այս տնտեսական պատժամիջոցները, ոչ թե ազդեցություն կունենան, այլեւ արդեն ունեն։ Եվ բոլորը տեսան, թե ինչպես է ռուսական ռուբլին վար ցատկում, փակվել են ֆոնդային բորսաները, շատ ընկերություններ լքում են ռուսական շուկան։ Պոտենցիալ և իրական ներդրողները նույնպես հեռանում են ընկերություններից: Այս ամենը խոսում է այն մասին, որ Ռուսաստանն արդեն ճգնաժամի մեջ է, շատ լուրջ ճգնաժամի։ Ռուբլու նկատմամբ վստահությունն ավելի ու ավելի է նվազում, այդ իսկ պատճառով Ռուսաստանի համար այս իրավիճակը գնալով ավելի է բարդանալու, դա փաստ է։ Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք սահմանել են այդ պատժամիջոցները, իհարկե, դրանք նույնպես տնտեսապես կտուժեն, այո, ոչ այն չափով, որքան հենց Ռուսաստանը։ Բայց վերջիններս ստիպված կլինեն գազն ու նավթը գնել ավելի թանկ գներով։ Նրանք ստիպված կլինեն վերակառուցել իրենց տնտեսությունը։ Դա հեշտ չէ, ժամանակ է պահանջում և շատ ծախսատար է, բայց հատկապես կտուժեն այն տնտեսությունները, որոնք սերտորեն կապված են Ռուսաստանի հետ տնտեսական կապերով։ Դրանք առաջին հերթին Եվրասիական տնտեսական համայնքի, ինչպես նաև նրա հետ սերտ տնտեսական կապեր ունեցող երկրներն են, օրինակ՝ Վրաստանը։ Վրաստանը ֆորմալ կերպով Ռուսաստանի հետ որևէ միության մեջ մտած չէ: Այնուամենայնիվ, մասշտաբով Ռուսաստանը Վրաստանի համար երկրորդ խոշոր արտաքին տնտեսական գործընկերն է։ Իհարկե, Ռուսաստանից Վրաստան ներմուծումը կնվազի, իսկ Վրաստանից Ռուսաստան արտահանումը փաստացի անհնար կլինի։ Որովհետև, եթե Ռուսաստանում ռուբլին անկում ապրի, և այն արդեն է անկում ապրում, ապա գործարարներին ձեռնտու չի լինի իրենց արտադրանքը վաճառել Ռուսաստանում։

Վլադիմիր Պապավայի հետ զրույցը կարող եք լսել մեր փոդքաստում

Jnews. Ge · Jnews/Как война в Украине экономический повлияет на Грузию и Армению

– Ինչպես կազդի Ուկրաինայի տնտեսական պատերազմը Վրաստանի և Հայաստանի վրա:

– Տնտեսական ճգնաժամի պատճառով դժվար կլինի անմիջապես Ռուսաստանի քաղաքացիների համար։ Ուստի Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները, ովքեր իրենց դրամական միջոցների մի մասը փոխանցում են Վրաստանում ապրող իրենց հարազատներին ու ընկերներին, եկամուտների նվազման պատճառով, այլեւս չեն կարողանա այս կերպ օգնել իրենց մերձավորներին։ Միաժամանակ փակ են դրամական փոխանցումների բոլոր ուղիները, ավելին, Ռուսաստանն արդեն արգելում է արտարժույթի փոխանցումը Ռուսաստանից այլ երկրներ։ Հետեւաբար, կնվազեն նաեւ կանխիկ մուտքերը, փոխանցումները, որոնք առկա էին Ռուսաստանից Վրաստան։ Եվ, իհարկե, կտուժի զբոսաշրջության ոլորտը, քանի որ Վրաստան եկած շատ զբոսաշրջիկներ Ռուսաստանից էին, Ուկրաինայից։ Իսկ երբ նման ճգնաժամ է, ռազմական գործողություններ են, և ռազմական գործողությունների ավարտից հետո, տնտեսական ճգնաժամը Ռուսաստանում կշարունակվի։ Իհարկե, և զբոսաշրջիկներն ավելի քիչ կլինեն, եկամուտները քիչ կծախսվեն ,պոտենցիալ հնարավորությունները քիչ կլինեն: Եվ դա կազդի Վրաստանի զբոսաշրջային ոլորտի վրա։

Հույս կա՞, որ ռուբլու փոխարժեքը կբարձրանա։

– Ոչինչ հնարավոր չէ անել։ Ուստի նրանց ոսկեարժութային պահուստների մեծ մասը գտնվում էր արտասահմանյան բանկերում՝ Ռուսաստանի սահմաններից դուրս։ Դրանց նկատմամբ արգելք կա կիրառված, և այդ բոլոր հաշվեհամարները արգելափակված են։ Ռուսաստանն ունի մոտ 600 միլիարդ դոլարի պահուստ, որից նա կարող է օգտագործել միայն 150 միլիարդ դոլարը՝ դոլարային նոր մուքերի բացակայության դեպքում, ուստի Ռուսաստանի համար գրեթե անհնար կլինի պահել ռուբլու փոխարժեքը:

Ռուբլու փոխարժեքը կազդի՞ լարիի փոխարժեքի վրա:

– Իհարկե, դա իր ազդեցությունը կունենա ոչ միայն այն պատճառով, որ Ռուսաստանը Վրաստանի առեւտրային գործընկերն է։ Դա կազդի Ռուսաստանի հետ սերտ կապված բոլոր երկրների վրա, հատկապես այն երկրների վրա, որտեղ գործում է անայցեգրային ռեժիմ, քանի որ Ռուսաստանի շատ քաղաքացիներ ռուբլին կվատնեն Եվրասիական տնտեսական միության երկրներում, ինչպես նաև Վրաստանում։ Որովհետև նրանք կարող են ազատորեն ժամանել այս երկրներ՝ առանց վիզայի սահմանափակումների, և ռուբլին փոխանակել արտարժույթով, օրինակ՝ դոլարով կամ եվրոյով՝ իրենց փրկելու համար։ Իսկ դա, իհարկե, կհանգեցնի ազգային արժույթների աղքատացման։

Արդյո՞ք այս գործոնը կազդի Եվրասիական միության կազմում գտնվող հարեւան Հայաստանի վրա։

– Իհարկե, ես Հայաստանի հարցերով փորձագետ չեմ, ուստի ես ասացի ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական համայնքի երկրները։ Այստեղ ընգրկված է ոչ միայն Հայաստանը։ Նրանք բոլորը կտուժեն, բայց կտուժեն նաև այնպիսի երկրներ, ինչպիսին Վրաստանն է, որը Եվրասիական տնտեսական միության կազմում չէ, թեև սերտ տնտեսական հարաբերություններ ունի:

Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները կազդե՞ն Վրաստանի վրա

Անուղղակիորեն այդ պատժամիջոցները կազդեն բոլորի վրա, քանի որ, օրինակ, վրացական գինի արտահանողների համար ռուսական շուկան գործնականում գոյություն չի ունենա։

Ռուսաստանի վտարումը SWIFT-ից կներգործի՞ դեպի Վրաստան դրամական փոխանցումների վրա:

– Այո: Ռուսաստանն ունի իր համակարգը, որն ակտիվորեն գործածվում է Եվրասիական տնտեսական միության երկրներում։

Ի՞նչ կանխատեսումներ կարելի է անել՝ ելնելով ներկա իրավիճակից:

– Շատ բարդ է: Նախ ցանկալի է, որ առաջնահերթ ամեն գնով ռազմական գործողությունները դադարեցվեն, քանի որ զոհվում են խաղաղ բնակիչները, երեխաները։ Դա ամենակարևորն է: Դա ամենամեծ արժեքն է։ Հենց որ հնարավոր լինի հասնել խաղաղության, այդ ժամանակ միայն հատուկ հաշվարկներ կկատարվեն ու հատուկ ծրագրեր կառաջադրվեն։ Օրինակ՝ Համաշխարհային բանկն արդեն հաստատել է, որ Ուկրաինային 3 միլիարդ դոլարի օգնություն կհատկացնի։ Պատերազմի ժամանակ Ուկրաինան այդպես էլ չի կարողանա օգտագործել այդ գումարը, այսինքն՝ պատերազմը պետք է ավարտվի։

Ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի կառավարության գործողությունները այս դժվարին պայմաններում:

– Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ կողմնակից չէ տնտեսական պատժամիջոցներին, և դա բացարձակապես ճիշտ է: Որովհետև մենք Ռուսաստանի վրա ներազդելու որևէ տնտեսական գործիքներ չունենք։ Եթե Վրաստանը միանա տնտեսական պատժամիջոցներին, ապա առաջին հերթին կտուժի հենց Վրաստանը։ Օրինակի համար՝ վրացական օդային տարածքի փակումը ռուսական օդային տրանսպորտի համար։ Սա, բնավ, անհնար է, քանի որ մենք պետք է հաշվի առնենք նաեւ մեր հարեւան Հայաստանի շահերը։ Ուստի, երբ բարձրացվեց այս հարցը, նրանք առաջին հերթին ելնում էին նրանից, որ այդ հարցը պետք է լուծվի Հայաստանի հետ համատեղ՝ ելնելով մեր հարեւանի շահերից, քանի որ պատժամիջոցներին կուրորեն միանալն անհեթեթ է, քանի որ Վրաստանը SWIFT-ի հիմնադիրը չի հանդիսանում։ Հետևաբար, նա չի կարող միանալ SWIFT-ի օգտագործման սահմանափակումներին։ Այսինքն՝ զուտ քաղաքական հայտարարություններն անիմաստ են, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի՝ հաշվի առնելով, որ Վրաստանի տարածքի 20%-ն արդեն օկուպացված է ռուսական զորքերի կողմից։

V_Papava_10_09_2021_GREY_thumb
Վլադիմիր Պապավան 2001 թվականից ի վեր Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի Կիրառական տնտեսական հետազոտությունների կենտրոնի ավագ հետազոտող և տնօրեն է: Պարոն Պապավան ավելի քան 25 տարվա փորձ ունի։ 1977 թվականին նա իր աշխատանքային գործունեությունը սկսեց Վրաստանի գիտությունների ակադեմիայի Պաատա Գուգուշվիլիի անվան տնտեսագիտության ինստիտուտի կրտսեր գիտաշխատողի կարգավիճակով։ 1991 թվականին դարձավ վերոնշյալ ինստիտուտի տնօրեն։Նա նաև եղել է Թբիլիսիի պետական համալսարանի մակրոտնտեսագիտության պրոֆեսոր։1994-2000 թվականներին եղել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար: 2000 թվականին նշանակվել է Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղարի տեղակալ: 2004-2007 թվականներին՝ Վրաստանի խորհրդարանի բյուջեի և ֆինանսների հանձնաժողովի ղեկավարի տեղակալն է եղել: 2005-2006 թվականներին Ֆուլբրայթի կրթաթոշակառու է եղել Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտում, Nitze School-SAIS-ում, Ջոն Հոփքինսի համալսարան (Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան):