Հայաստանում փետրվարի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 402 403-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2 676-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 38 դեպք է գրանցվել, 31-ը՝ կորոնավիրուսից և 7 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 145 դեպք կա, այլ պատճառով՝ 1 567։

Ապաքինվել է ևս 3 658 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 365 662-է։ Փաստացի բուժվողների թիվը 27 029 է։

Ընդհանուր առմամբ 2 811 771 թեստ է արվել, մեկ օրում` 6 743։