«Օմիկրոն»-ի տարածման արագ տեմպերի և հիվանդության համեմատաբար թեթև ընթացքի, ինչպես նաև համաշխարհային պրակտիկայից ելնելով չեղարկվում է «կանաչ անձնագիր» պահանջելու պարտավորությունը,- այս մասին որոշում է կայացվել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախագահությամբ տեղի ունեցած միջգերատեսչական խորհրդի այսօրվա նիստում։
Հանդիպմանը նշվել է, որ բոլոր հաշվառշման համակարգերը գործում են, և նրանք, ովքեր «կանաչ անձնագրի» կարիք ունեն արտերկիր մեկնելու համար, նույնպես կկարողանան օգտվել այդ մեխանիզմից։
Այնուամենայնիվ, չնայած վարակների աճող թվին, իրավիճակը լիովին կառավարելի է, հիվանդանոցային հատվածի վրա ճնշումը էապես չի աճում, հիվանդների ճնշող մեծամասնությունը բուժվում է տնային պայմաններում, և նրանց առողջական վիճակը վերահսկվում է ընտանեկան բժիշկների կողմից, որոնց թիվն էլ ավելի է աճել։
Միջգերատեսչական համակարգող խորհուրդը ևս մեկ անգամ հորդորել է քաղաքացիներին կրել շնչադիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և խուսափել մարդաշատ հավաքներից և մնալ տանը՝ վիրուսի ախտանիշների ի հայտ գալու դեպքում։