Հունվարի 31-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 13 150 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 8 503 մարդ, մահացել է 35 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 175 923, այստեղից ապաքինվել է 1 009 778 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 980:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 45 623 փորձարկում, այդ թվում 27 148-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 18 475-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 28.82% է, վերջին 14 օրվանը՝ 20.75%, վերջին 7 օրվանը՝ 23.8%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 712 889 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 665 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 38 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 433 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 000 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: