Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով էլ նշված հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղեկատվությունը տարածում է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Մլետա-Գուդաուրի հատվածում երթևեկությունը կիրականացվի թույլատրվում է առանց կանգառի ռեժիմով՝ թունելներով և պարեկային ոստիկանության հսկողության ներքո:
Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է:
Վրաստանի իշխանությունները շինարարական աշխատանքներ են տանում Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոմայրուղու Կոբի–Գուդաուրի հատվածի ամենաբարդ ու վտանգավոր Քվեշեթի–Կոբի շրջանցիկ ճանապարհը կառուցելու համար։ Նախնական տվյալներով` նախագիծն ավարտին կհասցվի 2024 թվականին։
Նախատեսվում է 22,7 կմ երկարությամբ ճանապարհ կառուցել, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել, այդ թվում` 9 կիլոմետրանոց թունել Խաչի լեռնանցքի տակ։ Նախագիծը Եվրոպայում ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկն է համարվում։