Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանատան մոտ հավաքվել են ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդդիմադիր կուսակցությունների անդամներ և համերաշխություն հայտնել Ուկրաինային։
Ցուցարարները դեսպանատան դիմաց պարզել են Ուկրաինայի դրոշները, հնչել է Ուկրաինայի օրհներգը։
Ցուցարարների հայտարարությամբ, այն ժամանակ երբ Ուկրաինան Ռուսաստանի կողմից սպառնալիքի առջև է, կարևոր է, որ ուկրաինացի ժողովուրդը զգա Վրաստանի աջակցությունն ու համերաշխությունը։ Ցուցարարների կարծիքով՝ իրենց համար անընդունելի է Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը։
Ցուցարարները նաև նշում են, որ Վրաստանի կառավարությունը պետք է հստակ դիրքորոշում որդեգրի՝ ի պաշտպանություն Ուկրաինայի և դատապարտի Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը։
Դեսպանատան մոտ հավաքվել են նաև Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիներ։